Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

2023-ի համեմատությամբ 2024-ին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով. ՀՀ ոստիկանապետ

2023 թվականի համեմատությամբ 2024 թվականին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը նվազել է 45-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 421-ով: Զոհերի թվի հարաբերակցությունը տուժածների թվին կազմում է 5,1 տոկոս, որը նախորդ տարվա 5,5 ցուցանիշի համեմատությամբ նվազել է 0,4 տոկոսային կետով: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

«Եթե 2023 թվականին տեղի ունեցած պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածից զոհերի թիվը եղել է 55, ապա այս տարի այդ թիվը նվազել է 4-ով, կազմում է 51:

ՃՏՊ-ների վիճակագրական պատկերը բարելավվել է նաև ըստ տրանսպորտային միջոցների քանակի հետ համեմատականի: Եթե 2023-ին հաշվառված յուրաքանչյուր 10 հազար տրանսպորտային միջոցի հաշվով արձանագրվել է 50 պատահար, ապա 2024-ին այդ ցուցանիշը կազմել է 45 պատահար»,- ասաց նա:

Նվազել է նաև զոհերի թվի համեմատական ցուցանիշը՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով: Ըստ այդմ՝ եթե 2023-ին յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 13 զոհ, ապա 2024-ին՝ 11 զոհ կամ 2-ով պակաս:

2024 թվականին և 2015 թվականի համեմատությամբ, ըստ ՀՀ ոստիկանապետի, Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է մոտ 400 հազարով կամ 73,7 տոկոսով, իսկ 2015 թվականին տեղի ունեցած ՃՏՊ-ների թվի համեմատությամբ 2024-ին տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվն աճել է մոտավորապես 915-ով կամ 26,9 տոկոսով: Պատահարների 32,8 տոկոսը տեղի է ունեցել Երևանում:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img