• March 29, 2019

2016-2018 թվականներին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից պետությանը պատճառվել է 209.787.000 ՀՀ դրամի վնաս.ՊՎԾ

2016-2018 թվականներին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից պետությանը պատճառվել է 209.787.000 ՀՀ դրամի վնաս.ՊՎԾ

ՀՀ ճանապարհային ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ում Պետական վերահսկողության ծառայության կողմից իրականացվել են ստուգումներ` ուսումնասիրելու 2014-2018 թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի գործունեությունը:

Նշենք, որ Երևան քաղաքի ճանապարհային գծանշումները, երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները 2009 թվականից   իրականացնում էր այդ նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից յուրաքանչյուր տարի իր կանոնադրական խնդիրների ապահովման նպատակով առանց մրցույթի հատկացվող դրամաշնորհի հաշվին:

ՊՈԱԿ-ում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ը իրականացրել է մի շարք խախտումներ, որի հետևանքով պետությանը հասցրել է խոշոր դրամական վնաս:

«Հայկական ժամանակ»-ը ՊՎԾ լրատվության և հասարակության բաժնից հետաքրքրվեց, թե ինչ խախտումների մասին է խոսքը.

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Լուսանշան» ՊՈԱԿ-ում 2018-ին իրականացրել է 2014-2018 թվականների ընթացքում իրակա­նաց­ված գործունեության ուսումնասիրություն։ 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ի կողմից պետությանը պատճառվել է 209.787.000 ՀՀ դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: 2014-2015 թվականների գործունեության ընթացքում նախնական տվյալներով պետությանը պատճառվել է շուրջ 135.000.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Ներկայացված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,-տեղեկացրին ՊՎԾ լրատվության և հասարակության բաժնից:

© Armtimes.com