• October 11, 2018

2006-2012-ին միայն Քոչարյանի որդին էր Նոկիա հեռախոսներ ներմուծում Հայաստան՝ հաստատված է

2006-2012-ին միայն Քոչարյանի որդին էր Նոկիա հեռախոսներ ներմուծում Հայաստան՝ հաստատված է

ԱԱԾ-ում ուսումնասիրվում է բջջային հեռախոսների շուկայում 2006-2012թթ. ստեղծված արհեստական մենաշնորհի հարցը: Խոսքը, մասնավորապես, «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների ներմուծման մասին է, որն անմիջականորեն կապվում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:

Դեռևս այդ տարիներին էր մամուլը գրում, որ Ֆինլանդիա պաշտոնական այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդ երկրի իշխանություններից խնդրել էր որդու համար «Նոկիա» ապրանքանիշի հեռախոսների մենաշնորհ հաստատել:

ԱԱԾ-ում քննվում են այն գործարարների դիմումները, ովքեր սնանկացել են այդ շուկայում հաստատված մենաշնորհի և իրենց նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունների արդյունքում:

 

© «Ժամանակ» թերթ