Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
-2.9 C
Yerevan

2 000 000 000 (երկու միլիարդ) դրամի հափշտակություն ՊՆ-ում՝ Խաչատուրովի թեթև ձեռքով

Շարունակում ենք Խաչատուրովի հովանավորյալները ՝ բանակ-հափշտակություն թեման։ ՀՀ Քննչական Կոմիտեի մեր աղբյուրը հայտնում է, որ քննվում է քրեական գործ, ՀՀ ՊՆ-ից առավել խոշոր չափի հափշտակություն կատարելու փաստով։ Մենք անրադարձել էինք ՊՆ-ից թելերի միջոցով 810.000.000 հհ դրամի յուրացմանը։

Այս գործի շրջանակներում բացահայտվել են նաև այլ սխեմաներ։ Ներկայացնենք դրանցից ևս մեկը։ Այսպես ՝ Տարեկան կտրվածքով ՊՆ-ին արդեն 10 տարուց ավել, նույն մատակարարի կողմից մատակարարվում է մոտ 15.000 դոշակ և այդքան էլ բարձ։ Մեկ կոմպլեկտի գինը (դոշակ +բարձ), կազմում է մոտ 15000 դրամ։Այսինքն ըստ փաստաթղթերի մատակարարվում է 225.000.000 hh դրամի ապրանք։ Սակայն պարզվում է, որ տարվա կտրվածաով հենց նույն քանակի բարձ և դոշակ դուրս է գրվում զորամասերից, որպես արդեն զինվորի համար ոչ պիտանի, այդ գույքը հավաքվում է զորամասի N թիվ 3-րդ պահեստարանում, որից հետո հանձնաժողովի միջոցով տեղափոխվում են Սովետաշենի աղբանոց։ Կազմվում է գույքի վերացման ակտ։ Սակայն իրականում զինվորի համար ոչ պիտանի ՝ առողջությանը վնասակար բարձերը և դոշակները ուղևորվում են, ոչ թե Սովետաշենի աղբանոց, այլ ուղիղ 10 տարի անընդմեջ տենդերը շահած մատակարարի մոտ։ Այստեղ փոխվում է միայն դոշակի և բարձի երեսի կտորը, իսկ արդեն թունավոր դարձաձ բամբակը մնում է նույնը և հետ վերադառնում նորից ՊՆ-ի զորամասեր, որպես նոր ապրանք և բաժանվում է ՊՆ N զորամասերին։ Միայն կտորը փոխելու ինքնարժեքը ՝ ներառյալ կտոր, աշխատավարձ, հարկ, կազմում է մոտ 2000 դրամ։ Այսինքն ընդամենը «Նոր» դոշակների և բարձերի պատրաստման հսմար ծախսվում է, ոչ թե 225.000.000 հհ դրամ, այլ ընդամենը 30.000.000 հհ դրամ։Տարբերությունը ՝ 195.000.000 հհ դրամ ՝մեկ տարվա կտրվածքով յուրացվում է։ Հաշվի առնելով, որ 10 տարի շարունակ այս սխեմայի մատակարարը (դոշակի և բարձի երես փոխողը) նույն ՍՊԸ ն է, ապա վստահաբար կարելի է պնդել, որ մեկ տարվա ընթացքոմ ՊՆ-ի N զորամասից հափշտակվում է 195.000.000 հհ դրամ, իսկ 10 տարվա ընթացքում մոտ 1.950.000.000 հհ դրամ։ Իրոք հանճարեղ սխեմա է վստահ կարելի է ասել, որ Օստապ Բենդերը ուղղակի գլուխ կխոնարհեր։ Սխեմայի վերահսկողությունը իրականացնում է մինչև օրս Խաչատուրովի ֆինանսիստը, իսկ կատարողները N զորամասի հրամանատարից սկսած մինչև վերև։ Հարկ է նշել, որ որքան էլ, որ հանճարեղ է հափշտակման սխեման այդքան էլ հանճարեղ է դրա բացահայտումը, հարկավոր է ընդամենը ստուգել, թե արդյոք ՀՀ մաքսային սահմանով տվյալ մատակարարը անհրաժեշտ քանակի բամբակ ներկրել է թե ոչ։Չէ որ ՀՀ-ում բամբակ չի արտադրվում։ Փաստացի դեպի Խաչատուրով են տանում նաև դոշակների և բարձերի բամբակյա թելերը:

©  radioaurora.am

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img