https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII
Ինչպես հայտնել էինք, ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով հայտնի ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ԱԺ-ից հեռացրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, ովքեր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հրավերով էին ԱԺ գնացել։
Դավիթ Առաքելյանը խուսափում էր կանգնել և պարզաբանել իր ապօրինի որոշումը՝ «փախչելով» լրագրողների հարցերին պատասխանելուց։
Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին ավելի վաղ զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար: Հիմա հարցը գտնվում է դատարանում:




