Ուրբաթ, 16 Հունվարի, 2026
-0.9 C
Yerevan

Սրբուհի Գալյանը հաստատում է՝ հարկերը հանած, 6-7 մլն դրամի պարգևավճար է ստացել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ, որը սկզբում ասաց, թե չի հիշում՝ ինչքան պարգևավճար է ստացել։

«Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։

Նաև հավելեց, թե այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող ենք տեսնել իր տարեկան հայտարարագրում։

«Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,- ասաց Գալյանը։

Նա նշեց, որ պարգևավճարները տրվել են պաշտոնյաների կատարած աշխատանքի, դրա ռիսկայնության համար.

«Կառավարությունը կարող էր գնալ շատ ավելի ռադիկալ որոշման, որ վերանայի պետական պաշտոն զբողեցնող անձանց վարձատրության գործակիցները։ Բայց քանի որ դա կլիներ տևական պրոցես, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի՝ աշխատանքների իրականացման ծավալի հիման վրա, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրամադրել պարգևավճարներ։ Ընդ որում, պարգևավճարները տրամադրվում են ոչ միայն ղեկավարներին, այլև՝ նախարարությանը՝ հաշվի առնելով կոնկրետ նախարարության առաջնությունների կատարման ծավալը»։

Նա սա շատ կարևոր քայլ է համարում. «Մենք անընդհատ խոսում ենք աշխատավարձի սակավությամբ պայմանավորված՝ կադրեր հայթայթելու խնդրի մասին, թափուր հաստիքների, աշխատանքները ժամանակին կատարել չհասցնելու մասին, ես կարծում եմ՝ սա քայլ է, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է նաև հանրային բոլոր ծառայողների կողմից։ Սա մեծ մոտիվացիոն ազդակ է, որպեսզի նրանք էլ ավելի ջանասիրաբար աշխատեն»։

Վերջում Գալյանը հիշեց, որ մոտավորապես 6-7 մլն դրամ պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն։

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img