Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-4.9 C
Yerevan

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը

Երևանում այսօր կայացել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստը:

 

Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

 

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ, Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործող նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը, ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ Յուլիա Դենիսովան, այլք:

 

Աննա Վարդապետյանը ողջունել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 7-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Խորհրդի անդամ երկրների պատվիրակություններին։

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Նիստին մասնակցող պատվիրակություններին և ընդգծել, որ Խորհրդի ձևավորման պահից՝ Խորհրդի անդամներին հաջողվել է ձևավորել կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից մեկն է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում՝ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման և համագործակցության առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում։ «Տասներորդ նիստը հերթական փուլ չէ։ Սա լավ առիթ է գնահատելու ձեռքբերումները, ամփոփելու արդյունքները և սահմանելու հետագա համագործակցության և Խորհրդի գործունեության ուղղությունները», — նշել է հանրապետության փոխվարչապետն ու հավելել, որ Հայաստանը, ստանձնելով Խորհրդի նախագահությունը, արժանապատվորեն կշարունակի հակակոռուպցիոն գործընկերության ամրապնդման ուղին, կապահովի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական իրականացումը և նշանակալի ներդրում կունենա համատեղ նախաձեռնություններում։

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ստացված ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) գործերին,  նշել է, որ դրանցով արդյունավետ ֆինանսական քննությունը վճռորոշ դեր է խաղում հանցավոր սխեմաները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ «Վերջին տարիներին փողերի լվացման՝ անդրազգային բնույթ կրող երևույթի ծավալները մեծացել են․ ապօրինի ակտիվների օրինականացման, այդ թվում՝ արտերկիր դուրս բերելու դեպքերը բազմապատկվել են, այդ պատճառով մենք ակտիվացրել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը», — ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը և ներկայացրել այդ ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներն ու արդյունքները:

 

Աննա Վարդապետյանն անդրադարձել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, նշելով, որ այսօրվա դրությամբ, հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար: «Բացի այդ, վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, կնքվել է հաշտության 9 համաձայնություն, որոնց արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք, իսկ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, նույն ժամանակահատվածում վերականգնվել է 30.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք», — տեղեկացրել է Աննա Վարդապետյանը և ներկայացրել օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և աջակցության արդյունքում բացահայտված հանցավոր սխեմայի մեկ օրինակ՝ նշելով, որ այն մեկն է բազմաթիվ դեպքերից, որը հաստատում է միջազգային իրավական համագործակցության գործիքների կիրառմամբ համապարփակ և հետևողական ֆինանսական քննության արդյունավետությունը՝ փողերի լվացման ամբողջ շղթայի բացահայտման գործընթացում։

 

Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար, ներկայացրել է Խորհրդի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները:

 

Նիստի արդյունքներով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Խորհրդի նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

 

Նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը Խորհրդի կողմից պարգևատրվել է «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդին ցուցաբերած ներդրման համար» մեդալով և «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստ» հոբելյանական մեդալով:

 

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img