Ուրբաթ, 16 Հունվարի, 2026
-2.9 C
Yerevan

Արտուշ Գաբրիելյանը գործով միակ կալանավորն է․ դատարանը փոխել է երկու մեղադրյալի կալանքը, իսկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը՝ երկարացրել երեք ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանավորված, թեև գործով անցնող մյուս մեղադրյալների խափանման միջոցերը փոխվել են։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշում է կայացրել Արտուշ Գաբրիելյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Գործով անցնող մյուս մեղադրյալների կալանքը, սակայն, փոխվել է՝ տնային կալանքով։ Մասնավորապես, կաշառք տալու մեջ մեղադրվող Զոհրաբ Սիխարուլիձեի՝ Յեզգատյանի պաշտպանը միջնորդել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով և գրավով՝ 2 մլն դրամի չափով։ Հիմքում պաշտպանները մատնանշել էին այն հանգամանքը, որ մեղադրյալը տարեց է և նրա խնամքին է հոգեկան հիվանդություն ունեցող դուստրը։ Մյուս մեղադրյալի՝  օժանդակության մեջ մեղադրվող Գալուստ Խուրշուդյանի պաշտպանը համանման միջնորդությամբ է հանդես եկել՝ հիմքում դնելով մեղադրյալի խնամքին տարեց՝ 91-ամյա մայր ունենալու հանգամանքը։ Երկու մեղադրյալների խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Այժմ փաստացի կալանքի տակ է գտնվում միայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արտուշ Գաբրիելյանը, քսաներկու տարի աշխատելով արդարադատության համակարգում, ունի իրավագիտակցության բարձր մակարդակ, ուստի որևէ կերպ չի կարող դրսևորել հակաօրինական վարքագիծ։ Բացի այդ, վարույթում ներգրավված վկաներից որևէ մեկը, ըստ էության, որևէ տվյալ չի հայտնել Արտուշ Գաբրիելյանի դեմ, վերջիններիս նախաքննական ցուցմունքները վերաբերում են իրենց աշխատանքային պարտականություններին և դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններին՝ նշելով, որ վերջինս խիստ է եղել և մշտապես պահանջել է պատշաճ աշխատանք։ Պաշտպանը նաև նշել է, որ Արտուշ Գաբրիելյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և տառապում է ՀՀ կառավարության N 825-Ն որոշմամբ սահմանված «Կողմնորոշիչ ցանկով» նախատեսված՝ կալանքին խոչընդոտող ծանր հիվանդությամբ, որի մասին մեղադրյալի համաձայնությամբ չցանկացավ բարձրաձայնել։ Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներ՝ փաստաբանը պնդել է, որ մեղադրյալի հիվանդությունն անհամատեղելի է կալանք խափանման միջոցի հետ։ Վերոգրյալի հաշվառմամբ պաշտպանը խնդրել է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Դատարանը, սակայն, որոշել է երկարացնել կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ 

Ամբողջ հոդվածը սկզբնաղբյուրում՝https://www.pastinfo.am/hy/news/2025/06/24/%D4%B1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B7-%D4%B3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8/1936037

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img