Կիրակի, 1 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

17 անշարժ գույք և միլիոնների ունեցվածք. Գուրգեն Արսենյանի եկամուտները

2024 թվականի մայիսի 3-ին Արսենյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների 2023 թվականի տարեկան հայտարարագիրը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ում թեկնածությունը քննարկվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, ունի 17 անշարժ գույք, հողամասեր, ինչպես նաև բաժնետոմսեր տարբեր ընկերություններում: Այս մասին գրում է Armtimes.com-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:
2024 թվականի մայիսի 3-ին Արսենյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների 2023 թվականի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Արսենյանը զգալի կարողություն ունի։ Նա հայտարարագրել է 17 միավոր անշարժ գույք՝ շենքեր, շինություններ, հողատարածքներ Երևանում, Գյումրիում, Կոտայքում։ Ունի նաև տարբեր մակնիշի 4 ավտոմեքենա ՝ Nissan, Bentley, Mercedes Benz, Range Rover, տարբեր ընկերություններում ավելի քան 1 մլն ռուբլու և ավելի քան 768 մլն դրամի բաժնետոմսեր:
ՀՀ ԱԺ պատգամավորը 16 թանկարժեք գույք ունի․ մասնավորապես՝ 32 մլն 55 հազար 700 դրամ արժեքով ոսկյա ձուլակտոր, 300 հազար դոլարի և 70 հազար դոլարի ճաշասենյակի կահույքի հավաքածու 48 հազար դոլար արժեքով արծաթյա սպասքի հավաքածու, 51 մլն 300 հազար դրամ արժեքով և 82 մլն դրամ արժեքով ժամացույցներ, 143 մլն դրամ արժեքով նկարների հավաքածու, 6 մլն դրամ արժեքով ակոսափող հրացան, 154 մլն դրամ արժեքով նկարների հավաքածու, 5 մլն դրամ արժեքով հեռուստացույց, 18 մլն դրամ արժեքով հյուրասենյակի կահույքի հավաքածու, 62 մլն դրամ արժեքով ննջասենյակի կահույքի հավաքածու, ոսկյա հուշադրամների հավաքածու 18 մլն դրամ արժեքով, 8 հազար 500 դոլար արժեքով հեռադիտակ, 235 մլն 900 հազար դրամ արժեքով նկարների հավաքածու, 110 մլն դրամ արժեքով խոհանոցի կահույքի հավաքածու։
Արսենյանի դրամական միջոցները կազմել են 40 եվրո, 800 հազար 193 դոլար, 32 հազար 571 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 եվրո, 449 հազար 995.1 դոլար, 4 դրամ։ Կանխիկ միջոցներն են՝ 628 հազար դոլար, 5,5 մլն դրամ, 16 հազար 500 դրամ, որոնք էլ տարեվերջին դարձել են 977 հազար 600 դոլար, 6 մլն 780 հազար դրամ, 58 հազար եվրո։
Նրա տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 14 մլն 443 հազար 370 դրամ, որից 9 մլն 983 հազար 370 դրամը նա ստացել է ՀՀ Ազգային ժողովից՝ որպես աշխատավարձ, 2 մլն 300 հազար դրամ շահաբաժին՝ «Յունիքորն գրուպ»-ից, 2 մլն 160 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում «Յունիքորն գրուպ»-ից։
Պատգամավորը մասնակցություն ունի շուրջ 7 կազմակերպություններում․ «Վկրեդիտ 24» ՍՊԸ, «Արսօյլ» ՓԲԸ, «Յունիքորն սերվիս» ՍՊԸ, «Յունիքորն Փրինթ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն Քոնսթրաքշըն», «Յունիքորն Գրուպ»։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img