Չորեքշաբթի, 22 Հունվարի, 2025
-8.9 C
Yerevan

Կոռուպցիոն ռիսկեր համատիրությունում

2021թ. Երևան քաղաքի Դեմիրճյան 12-14 հասցեում ստեղծվել է համանուն   «Դեմիրճյան 12-14»  համատիրությունը, նույն հասցեում տեղակայված բազմաբնակարան շենքի բնականոն շահագործման նպատակներով,սակայն համատիրության ղեկավար կազմի իրական նպատակն է հանդիսացել  ոչ թե նույն հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի կառավարումը, այլ համատիրության ղեկավար կազմի կողմից իրենց ստանձնած պաշտոններն իրենց անձնական շահին ծառայեցնելը:

Համատիրության կառավարիչ ընտրված  ոմն Արմեն Առաքելյանը չի հանդիսանում որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ կատարում է նույն շենքում բնակվող, ինչպես նաև  նույն շենքում  ոչ բնակելի տարածքներ ունեցող անձանց կամքը: Համատիրության բնականոն ընթացքի համար հավաքագրվող գումարների մի մասը ծախսվում են այլ՝ համատիրության ղեկավար կազմին հաճո նպատակներով:

Այսպես՝

տարիներ ի վեր, համատիրության   ավտոկայանատեղերի համար նախատեսված  ստորգետնյա տարածքում գործել է ապօրինի ավտոլվացման կետ, որի համար ոչ միայն չի եղել որևէ իրավակիրառ փաստաթուղթ,այլև սույն տարածքը չի հանդիսացել ավտոլվացման կետը շահագործող անձի սեփականությունը, կամ վարձակալած տարածք, բնականաբար գրանցված չի եղել հարկային դաշտում, փաստացի գործել է ապօրինի, չարամտորեն խուսափելով օրենքով սահմանված համապատասխան հարկերից, այդ թվում նաև ավտոլվացման կետում աշխատողների  վճարումների համար սահմանված հարկերից։ Ավելին, տվյալ ավտոլվացման կետի համար չի եղել նախատեսված անհրաժեշտ ջրահեռացման հնարավորություն և ավտոմեքենաների լվացման արդյունքում, ջուրը լցվել է շենքի հիմքը, բնականաբար էական վնաս պատճառելով շենքի կանգունությանը և  նպաստելով հիմքերի խարխլմանը, վտանգելով բնակիչների կյանքն ու առողջությունը։ Միևնույն ժամանակ, քանի որ ավտոլվացման կետը գործել է ապօրինի, ապա բնականաբար չեն  եղել  ջրօգտագործման և էլեկտրաէներգիայի համար նախատեսված առանձնացված հաշվիչներ, այլ տվյալ գումարները բաշխվել են շենքի ընդհանուր ծախսերի վրա կամ ապօրինաբար գանձվել տարբեր բնակիչներից։ Հետագայում, վերջինս նույն ապօրինի ավտոլվացման կետը, որի վերաբերյալ չկա և չի եղել որևէ փաստաթուղթ, փորձել է վարձակալության հանձնել մեկ այլ անձի շահագործման նպատակով:Բնականբար այս ամբողջ գործընթացը կատարվել է վերընշված համատիրության հետ հանցավոր համաձայնության արդյունքում:Այս առումով անհասկանալի է նաև պատկան մարմինների լռությունն ու թողտվությունը:Ամենազավեշտալին այն հանգամանքն է , որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարար Հակոբ Դարբինյանը հենց հանդիսացել է տվյալ համատիրության նախագահը, որը մեկ անգամ ևս հաստատում է այն հանգամանքը, որ զբաղեցնելով տվյալ համատիրությունում ղեկավար դիրք վերջինս ի շահ իրեն է օգտագործել է համատիրության բնակիչների կողմից իրեն վստահված լիազորությունները:

 

Հաջորդ ֆիգուրանտը շենքի չփաստաթղթավորված նախագահ Մովսես Ղազարյանն է , ով չի հանդիսանում շենքի բնակիչ, այլ հանդիսանում է իր հոր՝ Ամերիկյան Համալսարանի պրոռեկտոր Աշոտ Ղազարյանի հիմնադրած «Դեմիրճյան» բժշկական կենտրոնի տնօրեն, սակայն շարունակաբար ներկայանում է որպես համատիրության նախագահ և միանձնյա որոշումներ ընդունում հավաքագրված գումարները ծախսելու ուղղությամբ։ Վերջինիս շահագրգռվածությունը չի սահմանափակվում  շենքի բնակիչներից հավաքագրված գումարների միանձնյա անհաշվետու տնօրինմամբ։ Նա համատիրությունը և համատիրությանը պատկանող շենքը դիտարկել է որպես իր անձնական սեփականություն և առանց համապատասխան վճարների համատիրությանը, օգտագործել շենքին պատկանող տարածքը և պատերը իր կլինիկայի գովազդային վահանակները և պաստառները տեղադրելու համար։ Վերջինիս շահագրգռվածությունը համատիրության ինքնակոչ նախագահ լինելու և որոշումներ ընդունելու առումով կայանում է նաև նրանում, որ լինելով շահույթ հետապնդող կազմակերպության տնօրեն, տարածքի սպասարկման վճարը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրաօգտագործման վճարները կատարում է նույն սակագներով ինչ շենքի բնակիչները, որոնք բնականաբար չեն հետապնդում շահույթ իրենց բնակարանի օգտագործումից։ Այլ հարց է թե՞ վերջինիս հոր՝ Աշոտ Ղազարյանի մտերիմ, Երևան քաղաքի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջոցով, առանց բնակիչների գիտության և համաձայնությամբ, ինպես է՞ ք․ Երևան, Դեմիրճյան փ․12-14, 18 բնակարանի նշանակությունը  փոխվել հասարակական  տարածքի նշանակության։ Բնականաբար  նախկին քաղաքապետի նման միանձնյա որոշումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, որոնք անհասկանալի պատճառներով դուրս են մնացել  իրավապահների ուշադրությունից:

Սա ընդամենը մի փոքր մասն է այն ապօրինությունների , որ առկա են վերը նշված համատիրությունում: Հաջորդիվ կներկայացնենք այլ մանրամասներ:

Hot this week

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության...

Հայաստանի ԱԳ նախարարը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մեջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ...

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

Թեմաներ

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img