• June 12, 2019

145 հազար դոլար, 10 հազար եվրո. դատավոր Ավագ Գաբրիելյանի ունեցվածքը

145 հազար դոլար, 10 հազար եվրո. դատավոր Ավագ Գաբրիելյանի ունեցվածքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը 2019 թվականի մայիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ 2018-ի տարեսկզբում Գաբրիելյանն ունեցել է 1 մլն 500 հազար դրամ, 145 հազար դոլար եւ 10 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 3 մլն դրամ, 145 հազար դոլար եւ 10 հազար եվրո:

Գաբրիելյանի եկամուտները 2018-ին կազմել են 10 մլն 535 հազար 284 դրամ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

© Armtimes.com