• October 17, 2023

Ալիևը հայտարարել է «Զանգեզուր վերադառնալու» ցանկության մասին

Ալիևը հայտարարել է «Զանգեզուր վերադառնալու» ցանկության մասին

«Եվ, իհարկե, «Զանգեզուր (նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը – խմբ․) էլ կվերադառնանք», բայց խաղաղ ճանապարհով։

Ես ասել եմ, որ ոմանք փորձում են ինձ մեղադրել։ Ես ասել եմ, որ այնտեղ վերադառնալու ենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,-  այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ հայտարարելով․ «Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք այլ երկրների հողերի նկատմամբ հավակնություն չունենք»։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։