Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
14.5 C
Yerevan

13 անշարժ գույք, 598 մլն դրամ, 152 հազար դոլար. Միհրան Պողոսյանը 5 անշարժ գույք է թաքցրել

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ եւ այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, երեկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրն ու 2019-ին՝ պաշտոնը դադարեցնելուց հետո իր հայտարարագիրը:

2018-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Պողոսյանը նույն տարում ձեռք է բերել հողամաս 20 մլն 729 հազար 870 դրամով եւ օտարել է 1 արտադրական նշանակության շինություն 5 մլն դրամով ու 1 հասարակական նշանակության շինություն 581 մլն 400 հազար դրամով:

2018-ին Պողոսյանը 13 մլն դրամով ձեռք է բերել «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի ավտոմեքենա:

2018-ի տարեսկզբում Պողոսյանի դրամական միջոցները կազմել է 30 մլն դրամ եւ 155 հազար դոլար, իսկ տարեվերջում 598 մլն դրամ եւ 152 հազար դոլար:

Նույն տարում Պողոսյանն ընդհանուր առմամբ ունեցել է 647 մլն 574 հազար 675 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է վերոնշյալ գույքերի օտարումից, աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ (14.01.2019) Պողոսյանն ունեցել է 13 անշարժ գույք՝ 9 հասարակական նշանակության շինություն, 2 առանձնատուն, 1 հողամաս եւ 1 ավտոտնակ: Այստեղ մեկ այլ ուշագրավ հանգամանք կա. 2017 թվականին, երբ Պողոսյանը ստանձնում էր ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է 9 անշարժ գույք: 2017-ի տարեկան հայտարարագրում նա ոչ անշարժ գույք է ձեռք բերել եւ ոչ էլ օտարել է: Իսկ 2018-ի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում որ նա 1 անշարժ գույք է ձեռք բերել, 2 անշարժ գույք էլ օտարել է: Այսինքն, նա պետք է ունենար ընդհանուր առմամբ 8 անշարժ գույք, սակայն, ինչպես երեւում է հայտարարագրից, նա թաքցրել է 5 անշարժ գույք:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Պողոսյանն ունեցել է 1 ավտոմեքենա՝ «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Պողոսյանն ունեցել է 598 մլն դրամ եւ 152 հազար դոլար: 2019-ի տարեսկզբից մինչեւ պաշտոնը դադարեցնելու օրը նա ունեցել է 114 հազար 660 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

© Armtimes.com

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img