- June 5, 2023
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Արսեն Վիգենի Սիմոնյանի կենսագրությունը Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան: 2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն 2006-2007 թթ. – Լոռու մարզի դատախազության քննիչ 2007-2011 թթ. – Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ 2011-2013թթ. – ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ IV-XI.2013թ. – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
XI-XI.2013թ. – Կոտայքի մարզի դատախազի տեղակալ 2013-2016թթ. – Արմավիրի մարզի դատախազ 2016-2017թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ 2017-2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ 2019-2022թթ. – ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ 2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել՝ «Մխիթար Գոշ» պետական պարգևով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: