Ուրբաթ, 16 Հունվարի, 2026
-4.9 C
Yerevan

Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ:

ՀՀ ԱԱԾ տնօրենի 2022թ. նոյեմբերի 10-ի հրամանով հաստատվել են Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը:

16.11.2022թ. Հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ընտրվել են 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկություն են հայտնել ընդգրկվել Հանձնաժողովի կազմում:

16.12.2022թ. տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև  գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների 100-ից ավելի անդամներ:

29.12.2022թ. Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, որին ներկա է գտնվել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչը, առանձնացվել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, այդ թվում՝  անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումներում բարձրացված հարցերը:

Հանձնաժողովի երեք նիստերի վերաբերյալ համապատասխան հաղորդագրությունները հրապարակվել են ԱԱԾ պաշտոնական կայքէջում հետևյալ հղումներով՝

  1. https://www.sns.am/hy/news/view/763
  2. https://www.sns.am/hy/news/view/773
  3. https://www.sns.am/hy/news/view/779:

30.12.2022թ. ԱԱԾ-ում տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի հանդիպումը գերեվարված, անհայտ կորած անձանց ընտանիքների 90-ից ավելի անդամների հետ:

Ծնողների հետ մշտական կապը ապահովելու համար Ուլնեցի 56/5 հասցեում ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները ծնողներից, հարազատներից ստացված դիմումները, առաջարկությունները արձանագրում են և փոխանցում աշխատանքային խմբին:

2023թ. փետրվարի 8-ից ամենօրյա ռեժիմով նույն հասցեում տեղի են ունեցել ծնողների խմբի և աշխատանքային խմբի անդամների հանդիպումներ:

27.02.2023թ. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:

Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական  բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:   

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման անհարժեշտությունը կարևորելով՝ ՀՀ արդարադատության նախարարությանը Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնարարվել է մշակել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ օրենքի նախագծի հայեցակարգ, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների գնահատում:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը  շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ:

44-օրյա պատերազմի  և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր դիակ-մասունք, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:

Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:

Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img