Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի ,
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արտուր Հարությունյանի, Գուրգեն Քոթանջյանի , Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի , Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Միքայել Գրիգորյանի , Գոհար Կոստանյանի , Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալլա Քյուրքչյանի , Անի Երիջանյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհար Գրիգորյանի , Ժենյա Նազարյանի , Սյուզաննա Պողոսյանի , Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Անանյանի , Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Դավիթ Վեքիլյանի երդմնակալության արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
136 Ընդհանուր դիտումներ, 3 Օրվա դիտումներ
Like this: Like Loading...
© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO