• September 13, 2018

11000 դոլար՝ բանակից ազատվելու համար

11000 դոլար՝ բանակից ազատվելու համար

Եղեգնաձորի զինկոմիսարիատում 11000 ԱՄՆ դոլար են պահանջել՝ զորակոչից ազատելու համար։ Հարուցվել է քրեական գործ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է հրավիրվել քաղաքացի Հ. Ա.-ն: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Գ. Գ.-ն առաջարկել է 11000 ԱՄՆ դոլարի դիմաց իրեն ազատել զորակոչից: Սակայն այնուգետև քաղաքացին բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է կապիտանին տալ նշված գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ կապիտանի մեղավորության ապացուցման դեպքում, նա կարող է պատժվել ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: