Կիրակի, 20 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

106 իրավախախտում և 49 միլիոն դրամի վնաս՝ շրջակա միջավայրին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման  դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդատվության, իրազեկման և և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկացնում են, 44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, հաշվարկվել է 45.782.742 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս», «Մարտունի», «Վարդենիս» մասնաճյուղերում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 75 ծառի կոճղ, հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ստուգման նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, հաշվարկվել է 1.352.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 11 դեպք, հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 400.000 ՀՀ դրամի չափով։

 

Ջրերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 29.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 200.000 ՀՀ դրամի չափով։

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 2.099.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.255.538 ՀՀ դրամ:

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...

Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img