Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
14.5 C
Yerevan

10000 դրամի գողության համար կինը 5 տարի անազատության մեջ կմնա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը shabat.am լրատվականի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ: Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Անդրադառնալով բողոքի մերժմանը՝ Պողոսյանը նշեց. «Մենք նաև տվել էինք հաղորդում Հասմիկի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ, որ կատարվել են քննչական մարմիններում»: Մեր այն հարցին, թե ինչ խոշտանգումների մասին է խոսքը, Պողոսյանը պատասխանեց. «Ոչինչ չի կարող արդարացնել  ոստիկանությունում տեղի ունեցած կտտանքներն ու խոշտանգումները: Հասմիկից ցուցմունքները կորզել են խաբեությամբ, մոլորության մեջ գցելով, ճնշում գործադրելով: Նրան ստիպել են սխալ ցուցմունք տալ գողացված գումարի վերաբերյալ՝  հավատացնելով, որ չի դատվելու:Վախեցրել են, քանոնը կոկորդին են դրել՝ ասել են կխրենք: Առաջարկել են համագործակցել ոստիկանության հետ»: Իրավապաշտպանը նշում է, որ այս խոշտանգումները տեղի են ունենցել Հասմիկի մանկահասակ երեխայի ներկայությամբ: Պողոսյանը կարծում է, որ օրենքի և բարոյականության հակասություն կա: Նա պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան:   Մարինա Պողոսյանը նշեց, որ  փաստաբանների և իրավաբանների կողմից ճնշում է եղել իր վրա. «Ասում էին՝ ես գողի եմ պաշտպանում»: Իրավապաշտպանը կարծում է. «Այո՛, գողությունը վատ բան է, բայց  պետությունը չպետք է թողնի իր քաղաքացուն անտեր ու սոված, մարդը հո՞ չի գնա մեռնի»:

© Shabat.am

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img