7 -րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները երեկ վերջին անգամ էին հավաքվել խորհրդարանի նիստերի դահլիճում եւ որքան էլ կարող է տարօրինակ թվալ,
ոչ թե հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը քննարկելու, այլ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, որով քրեականացնելու է հայհոյանքը:
Ընդ որում, վերջին արտահերթը վարում էր ոչ թե դեռ ԱԺ նախագահ համարվող Արարատ Միրզոյանը, այլ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածուն է։ Երեկ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը։ Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանում` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/1124526/?fbclid=IwAR1h1RwUZYpzI6Pv42uRt_pTeiYif4SITQbeKu_Lmm5S10B70c0-sFmcj9Y