Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

10 անշարժ գույք, 101 մլն դրամ, 400 հազար դոլար եւ 100 հազար եվրո. Էդուարդ Բաբայանի ունեցվածքը

ՀՀ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

Բաբայանը հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, 4 ավտոտնակ, 1 առանձնատուն, 1 հողին ամրակայված շինություն եւ 1 հասարակական նշանակության շինություն։ Ըստ հայտարարագրի Բաբայանը չունի շարժական գույք։

Բաբայանի դրամական միջոցները պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ կազմել են՝ 101 մլն 235 հազար դրամ, 400 հազար 530 դոլար, 100 հազար 540 եվրո եւ 1 մլն 69 հազար ռուբլի։

Բաբայանի եկամուտները այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը կազմել է 370 հազար 660 դրամ, որը գոյացել է աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից։

© Armtimes.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img