• February 25, 2019

1 բազմաբնակարան շենք, ավտոմեքենաներ, 89 մլն դրամ 90 հազար դոլար. Հակոբ Բեգլարյանի ունեցվածքը

1 բազմաբնակարան շենք, ավտոմեքենաներ, 89 մլն դրամ 90 հազար դոլար. Հակոբ Բեգլարյանի ունեցվածքը

ՀՀ ԱԺ նախկին` 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 11-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Բեգլարյանը հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 2 հողամաս, 1 հողին ամրակայված շինություն, 3 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք եւ 1 բազմաբնակարան բնակելի շենք: Որպես շարժական գույք նախկին պատգամավորը հայտարարագրել է 2 ավտոմեքենա «BMW X5 4.4 I» եւ «LEXUS LS 460» մակնիշների:

Որպես արժեթուղթ Բեգլարյանը հայտարարագրել է 2 տարբեր չափերի բաժնետոմս` 19 մլն 698 հազար դրամի եւ 40 հազար դրամի չափերով եւ 1 բաժնեմաս` 3 մլն 476 հազար 970 դրամի:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հակոբ Բեգլարյանն ունեցել է 89 մլն 700 հազար դրամ, 90 հազար դոլար եւ 72 հազար եվրո:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունների ավարտը Բեգլարյանն ունեցել է 118 հազար 550 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

© Armtimes.com