• August 22, 2021

Ֆիզգարադոկ` ինտելեկտուալ օրրանի ոչնչացում

Ֆիզգարադոկ` ինտելեկտուալ օրրանի ոչնչացում

Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան 6/1 հասցեում ավելի կոնկրետ Ֆիզգարադոկ այգու հարեւանությամբ` այգու տարածքը անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից եւ ներկայում նախատեսվում է բնակիչների իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել 12 հարկանի բազմաբնակարան շենք:

Շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացրել բնակիչները, սակայն ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ գործադրել են բռնություն, առանց հիմքերի բանակչներին բերման են ենթարկել ոստիկանություն, պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ: Ունենք ակցիայի մասնակիցներ, որոնք հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանների բռնության հետեւանքով։ Հիմա անցնենք փաստերի արձանագրմանն ու այս, քաղաքապետի կողմից թույլատրված վիճարկելի նորակառույց բազմաբնակարան շենքի մութ կողմերին։ 2,5 տարի է, ինչ Ֆիզիկայի ինստիտուտին հարող ողջ տարածքի բնակիչները` բողոքի եւ ընդվզումների գործընթաց են սկսել, ինչպես իրենք են ներկայացնում ապօրինի շինության այդ նախագծի դեմ: Ըստ բնակիչների՝ իրենք այդ ընթացքում հանդիպել են Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, որը խոստացել էր, որ այստեղ շինարարություն չի լինի, վերջինիս կողմից, ապա, պարզվում է, որ բնակիչները հայտնվել են ստի հորձանուտում։ Այն էլ ինչ թույլտվություն է տվել 4-5 հարկանի կառույցի համար, իսկ երբ հեռացել է այդ պաշտոնից, բնակիչները հանկարծակի իմացել են, որ վերջերս Երեւանի քաղաքապետը` Հայկ Մարությանը թույլտվություն է ստորագրել այդ փոքրիկ տարածքում 12 հարկանի շինություն կառուցելու համար: Այն դեպքում, որ այգու տարածքում բնակվող բնակիչները դեռ 60-ական թվականներին տուն ես ստացել, հիմնական բոլորն էլ գիտաշխատողներ, որոնց չի ստացվելու մոլորեցնել։ Օրերս ականատեսը դարձանք, թե ինչ վայրագությամբ ակցիայի մասնակիցներին ոստիկանները, կարմիր բերետավորները հեռացրեցին տարածքից, եւ բերման ենթարկվեցին, անգամ հաշվի չառնելով սրտի խնդիրներ ունեցող բնակչի հորդորները։ Ի դեպ, ուշագրավ է, որ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը Ֆիզիկայի ինստիտուտին հարող ողջ տարածքին՝ Ֆիզգորոդոկին, տվեց հուշարձանի կարգավիճակ, ինչը օրենքով ենթադրում էր, որ այդ տարածքում որեւէ կառուցապատում չի կարող լինել կամ պետք է առնվազն համաձայնեցվի նախարարության հետ: Սակայն վերջերս, շատ հանկարծակի բնակիչները պարզել են, որ հենց այս՝ վիճելի հատվածը հանվել է հուշարձանի կարգավիճակ ստացած տարածքից: Այստեղ կոնկրետ օրենքի խախտում է առկա։ Հուշարձանի որոշման չեղարկում, եւ պարզաբանում չտրված հիմք։ Տեղեկանում եւ արձանագրում ենք մեկ այլ ուշագրավ փաստ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքվել է եւ պարզել, որ այս տարածքի համար չկա ՇՄԱԳ եզրակացություն, որը պարտադիր է ցանկացած կառուցապատման պարագայում: 12 հարկանի շինությունը կառուցող «Ռատկո» ՍՊԸ-ի բաժնետեր եւ տնօրենը եղել է նույն ՍՊԸ-ի իրավաբանը, իսկ մինչ այդ էլ, ըստ բնակիչների, եղել է ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյա: Այդ ամենը առիթ է տալիս բնակիչներին կարծելու, որ շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարությունը, օգտագործելով իր՝ տարբեր ոլորտներում ունեցած կապերը, ինչպես նաեւ վերեւներում ծանոթություններ, փորձում է հասնել իր ուզածին: Բնակիչները չեն հասկանում, թե ինչու, տարիներ շարունակ իրենց բողոքներից հետո, քաղաքապետը չի հանդիպում իրենց հետ, չի ուզում լսի իրենց ձայնը, եթե քաղաքապետը կարծում է, որ այն ինչը թույլատրել եւ ստորագրել է օրենքով է արված, եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում չէ։

Ա․Հայրապետյան