Երկուշաբթի, 12 Մայիսի, 2025
13.1 C
Yerevan

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը․ դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում

2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին:

Մասնավորապես՝ Բ.Ք.-ն 2002 թվականի օգոստոսի 8-ին պաշտոնական փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ Ա.Գ.-ի անվամբ դեռևս 1999 թվականին վարձակալության իրավունքով գրանցված վերոնշյալ հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս է և ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում: Մինչդեռ 6452.68 քմ մակերեսով հողամասը Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի խոշոր մասշտաբի զոնավորման նախագծերում առանձնացված է եղել որպես այգի և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը)՝ հանդիսացել է մասնավորեցման ոչ ենթակա, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող:

Բ.Ք.-ի կողմից տրված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման օրվա դրությամբ 96 մլն 780 հազար դրամ շուկայական արժեքով 6452.68 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով՝ ընդամենը 2 մլն 223 հազար 697 դրամ կադաստրային արժեքով օտարվել է Ա.Գ.-ին:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Բ.Ք.-ի նկատմամբ՝ 01.07.1961 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) և 187-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կապված ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի արգելադրման հետ:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը:

 

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img