• October 31, 2018

Քոչարյանը դատարան է դիմել՝ Փաշինյանին ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով

Քոչարյանը դատարան է դիմել՝ Փաշինյանին ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։  Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 19-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Հայցադիմումը, սակայն, հետ էր վերադարձվել՝ խախտումները վերացնելու համար:

Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան:

 

ⓒ aysor.am