Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դրել մանդատը

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Անցած կիրակի Գյումրիում իմ մասնակցությամբ միջադեպը Գաբրիելյանը համարել է «ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին»։

«ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ», — Ֆեյսբուքում գրել է Գաբրիելյանը։

Մարտի 30-ին «Եվրամեդիա» լրատվամիջոցի լրագրող Կորյուն Սիմոնյանը մոտեցել էր Գյումրիում շրջող Գաբրիելյանին՝ հարցեր տալու: Լրագրողը փորձել էր հասկանալ՝ խմա՞ծ է պատգամավորը, նա էլ ոչ սթափ վիճակում սեռական բնույթի հայհոյանքով պահանջել էր, որ չհրապարակի տեսանյութը: Այդ տեսանյութը հրապարակվեց, ու դրանից հետո լրագրողները պատգամավորից պահանջում էին ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել:

Գաբրիելյանն այսօր նաև տեղեկացրել է, որ ինքնաառաջադրվում է, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու։

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք», — Ֆեյսբուքում գրել է Վիլեն Գաբրիելյանն ՝առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը:

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img