• August 14, 2022

Տուժածների մեջ անչափահասներ կան. 5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Տուժածների մեջ անչափահասներ կան. 5-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ 3-ը անչափահասներ են, որոնց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանք չի սպառնում, այս մասին «Հրապարակին» հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյան:

Հիշեցնենք, այսօր ժամը 13։23-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի արդյունքում, ըստ նախնական տվյալնների կա մեկ զոհ, 20-ից ավել վիրավոր: