Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
19.1 C
Yerevan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարուստ երիտասարդ դատավորը. ինչպես է հարստացել Սերժ Սարգսյանի մտերիմի դուստրը

ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին /նա 37 տարեկան է/, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել:

Նախ`նշենք, որ դատավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Իսկ ըստ 2017 թվականի տարեկան հայտարարագրի` Անի Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 27.6 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 544 հազար դրամ: Անի Հարությունյանը 2017 թվականի ընթացքում նաեւ ստացել է ավելի քան 55.2 մլն դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի` վարձակալության դիմաց:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ:

Բացի այս, Անի Հարությունյանը 2017-ին 31.9 մլն դրամով գնել է BMW X4, իսկ 2 մլն դրամով վաճառել է «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենան: Մի խոսքով, Անի Հարությունյանը բոլորհիմքերնունիկոչվելու հաջողակ կին գործարար,թեեւմինչեւ դատավոր դառնալը որեւէ լուրջ պաշտոն չի զբաղեցրել. նա եղել է հիմնականում պետական տարբեր կառույցներում իրավախորհրդատու, այնուհետեւ՝ միջին դասի չինովնիկ:

Անի Հարությունյանը, սակայն, պատահական մարդու դուստր չէ. նա Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է: Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ նրա հորաքրոջ որդին օֆշորի գործով անցնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է:

© Armlur.am

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img