• May 27, 2020

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննախադեպ որոշում. սոցիալական ցանցում գող, ավազակ անվանելու համար գործը հասավ դատարան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննախադեպ որոշում. սոցիալական ցանցում գող, ավազակ անվանելու համար գործը հասավ դատարան

Armlur.am –ի հետ զրույցում Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտնեց, որ սոցիալական ցանցում իրեն վիրավորելու համար դատարանը աննախադեպ որոշում է կայացրել:

Ըստ իրավապաշտպանի՝ ոմն Աստղիկ Տեր-Սահակյանը, ով Եվրոպական կառույցի աշխատող է եղել, կեղտոտ գրառում է կատարել Մարինա Պողոսյանի ելույթներից մեկի տակ:

«Գրել էր գող, ավազակ, սրիկա, քցող այս կարգի վիրավորանքներ էր հասցրել: Ես կին եմ, ՀՀ քաղաքացի եմ , հանրային մարդ , եւ փորձում են ինչ–որ կերպ իմ մասնագիտական գործունեւթյունը խաթարել, պատիվն ու արժանապատվությունը նսեմացնել : Ճիշտն ասած, մենք իրեն դիմեցինք նամակով, որ գրառումը հեռացնի, սակայն նա ավելի վատ շարունակեց : Մենք դիմեցինք առաջին ատյանի դատարան՝ պատիվ, արժանապատվության մասով եւ, խղճալով այդ կնոջը, ֆինասական պահանջ ներկայացրեցինք եւ երկու միլիոն չուզեցինք այլ 500 հազար դրամ պահանջեցինք: Այստեղ խնդիրը գումարը չէր, այլ, որ այս դեպքը մարդկանց համար լինի զսպաշապիկ: Մարդիկ հասկանան, որ բանավեճի մեջ կարող են մտնել, բայց ոչ մարդուն վիրավորեն, անվանեն գող, ավազակ, քցող կամ նման այլ բաներ: Այս գործը մակագրվեց դատավոր Գայանե Մազմանյանին, որի հետ երբեւ չէինք հարաբերվել, քանի որ քաղհայցերով դատարանում շատ քիչ ենք լինում: Արդյունքում, դատավոր Մազմանյանը աննախադեմպ որոշում է կայացնում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

©  Armlur.am