• September 21, 2018

Տարոն Մարգարյանը մոտ 2 միլիարդ դրամ կվերադարձնի պետբյուջե

Տարոն Մարգարյանը մոտ 2 միլիարդ դրամ կվերադարձնի պետբյուջե
«Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:

«Ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել. վերականգնման ենթակա է մոտավորապես 1 մլրդ 820 մլն դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է, որ այդ գումարները վերադարձվեն»,-ասաց նա: