• May 13, 2022

Վլադիմիր Կարապետյանի դուստրը պաշտոն ստացավ

Վլադիմիր Կարապետյանի դուստրը պաշտոն ստացավ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը՝ Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է համապատասխան հրամանագրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը շուտով պաշտոն կստանա։ Հայտնել էինք, որ նա կդառնա նախագահ Վահագն Խաչատրյանի մամուլի խոսնակը։

Քանի որ նախագահի ապարատում չկա մամուլի խոսնակի հաստիք, ուստի նրան նշանակել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական, բայց կատարելու է խոսնակի պարտականությունները։