• December 7, 2018

Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը․ նա կկալանավորվի

Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը․ նա կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը:  ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է մերժել պաշտպանների բողոքները։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ»,- նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

©  1in.am