Շաբաթ, 26 Ապրիլի, 2025
19.1 C
Yerevan

«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այժմ նախարար է

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեցՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։

Այս նշանակումը, սակայն, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Նախ գրվեց, որ Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ունի խնամիական կապեր, ինչը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Վանեցյանը՝ ասելով, որ հանդիսանում է վերջինիս բաջանաղը։

Հատկանշական է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Ոստիկանության նախնական տվյալներով«Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որպես կաշառք, ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․ օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ։

Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ Գարեգին Բաղրամյանը եղել է վերը նշված 7 պաշտոնատար անձանց կազմում, ովքեր ընկերության հաշվին մեկնել են Փարիզ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու փաստերով։ Գործի շրջանակներում այս պահին նախարար Բաղրամյանը ներգրավված է վկայի կարգավիճակով, այդուհանդերձ նշենք, որ վերոգրյալ արարքը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով։

© fip.am

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img