• June 7, 2020

«Վելես» ՀԿ-ի նոր նախաձեռնությունը՝ Հոգեբանական Աջակցության Կենտրոն COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության պանդեմիայի պատճառով հոգեբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար

«Վելես» ՀԿ-ի նոր նախաձեռնությունը՝ Հոգեբանական Աջակցության Կենտրոն COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության պանդեմիայի պատճառով հոգեբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար

Հարգելի քաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ սկսում է «Հոգեբանական աջակցության կենտրոն COVID-19-ից տուժած քաղաքացիների համար» ծրագիրը, որը տևելու է մինչև 2020 թ․ դեկտեմբերը։

Ծրագրի շրջանակներում հոգեբանների խումբը  անվճար հեռավար հոգեբանական աջակցություն են տրամադրելու Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր COVID-19-ով պայմանավորված հայնտվել են ծանր սոցիալական և հոգեբանական պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում և երեխաները, ովքեր կարող են դիմել մեզ ինքնուրույն կամ ծնողների միջոցով։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են նաև առցանց  հաղորդումներ հոգեբանների   մասնակցությամբ լայն հասարակության համար։

Հետևեք «Վելես» հասարակական կազմակերպության էջերին Facebook-ում, Twitter-ում և YouTube-ում Հոգեբանական կենտրոնի աշխատանքներին իրազեկվելու և հոգեբանական անվճար աջակցություն ստանալու համար։