• January 13, 2022

Վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել Արսեն Թորոսյանի ընդունած երկու հրամանների կարգավորումները

Վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել Արսեն Թորոսյանի ընդունած երկու հրամանների կարգավորումները

ՀՀ Վարչական դատարանը 2022թ. հունվարի 4-ին որոշում է կայացրել մասնակի բավարարել Արուսյակ Հայրապետյանի դիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։

Դատարանի որոշմամբ անվավեր են ճանաչվել Առողջապահության նախարար Ա Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալները հաստատելու մասին 10․04․2020թ-ի թիվ 1239-Ա հրամանի 5 և 6-րդ կետերը /լրացված թիվ 1638-Ա հրամանով/, ինչպես նաեւ ոչ իրավաչափ են ճանաչվել նախարարի թիվ 1606-Ա հրամանով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի 1-ին և 2-րդ կետերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։