• November 2, 2018

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 31-ին, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վահագն Հարությունյանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարել եւ հայտարարել, որ ինքը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է գտնվում բուժման նպատակով:

ⓒ NEWS.am