• August 5, 2022

Սպիտակցի Հայկոն առանց պայքարի հաղթել է կառավարական մրցույթում. 1.5 մլն դոլարի հետքերով

Սպիտակցի Հայկոն առանց պայքարի հաղթել է կառավարական մրցույթում. 1.5 մլն դոլարի հետքերով

Սեպտեմբերի 21-ի անկախության տոնակատարությունների կազմակերպման աշխատանքները շարունակում են հետաքրքրություն առաջացնել ոչ թե անկախության բովանդակության, այլ կազմակերպչական հարցերի իմաստով: Երեւանի Հանրապետության հրապարակում անկախության օրով կհնչեն հայրենասիրական երգեր «ռաբիս» կատարողի շուրթերից:

Իսկ ինչպես է պատահել սա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անկախության 31-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառմանը, Հանրապետության հրապարակում երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի, ելույթ ունենալու փաստը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն հանրության, այլեւ իշխանական վերնախավի եւ պետական մարմինների շրջանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանկարծակի որոշումը, գլխիվայր է շրջել Կառավարության նախնական ծրագիրը, քանի որ նախապես հայտարարված մրցույցն, ըստ երեւույթին, այդպես էլ չի կայացել եւ առանց մրցույթի հանկարծակի որոշվել է, որ պետք է սպիտակցի Հայկոն երգի անկախության 31-ամյակի միջոցառմանը:

 

Ամբողջական հոդվածը այստեղ