• September 22, 2022

«Սուրմալու»-ն ապամոնտաժելու գրավոր հրաման է եղել, չի կատարվել

«Սուրմալու»-ն ապամոնտաժելու գրավոր հրաման է եղել, չի կատարվել

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց դեռեւս աղետի գոտի համարվող «Սուրմալու»-ի տարածքից չեն մաքրվել փլատակների հետքերը, չի ապամոնտաժվել պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ փլուզվել է պայթած շենքի պատը, ունենք երեք վիրավոր: Հիմա՝ հարց ո՞ր կառույցն է տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցնելու իր վրա:

Պարզվում է՝ մեր պետական կառույցները ձեռքները լվացել են, անհետացել: Կառավարությունը բավարարվել է գումար փոխհատուցելով, եւ միայն:

ՀՀ քննչական կոմիտեն վաղուց ավարտել է քննչական գործողությունները, բայց շենքն ապամոնտաժողը չկա: Ոչ միայն չկա, այլեւ՝ հայտնի չէ, թե ով է: Քննչական կոմիտեն, պետական եւ հանրային մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը: Օրեր առաջ քննչական կոմիտեից արդարանում էին, թե քննչական գործողություններ են ընթանում, իսկ քաղաքապետարանը շարունակում է հայտարարել, որ որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու: Ինչ է նշանակում լծակ չկա:

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները տեխնիկայով գնում ու մարդկանց շինությունները ապամոնտաժում են, այդ ժամանակ գործառույթ ունի: Բայց հենց առաջին պետական մարմինը, որը պետք է շահագրգռված լիներ այդ տարածքն աղբից մաքրելու, վթարային շինությունն ապամոնտաժելու, հարցում, ուղտի ականջում քնած են՝ քաղաքապետից սկսած:

Ամբողջական հոդվածը այստեղ https://armlur.am/1213697/