• August 30, 2022

«Սուրմալու» կենտրոնում պայթյունից 18 օր առաջ սեփականատերերի փոփոխություն է եղել

«Սուրմալու» կենտրոնում պայթյունից 18 օր առաջ սեփականատերերի փոփոխություն է եղել

2022 թվականի հուլիսի 26-ին, այսինքն՝ Սուրմալուի առևտրի կենտրոնում ողբերգական պայթյունից եւ հրդեհից 18 օր առաջ կենտրոնի սեփականատերն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են եղել բաժնեմասերի առուվաճառքով:

Համենայն դեպս, այդ մասին են վկայում ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը: Տեղեկանում ենք, որ այդ օրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բոլոր բաժնեմասերը եղել են վճարված եւ տեղաբաշխված հետևյալ մասնակիցների միջև՝

Զախարյան Արթուր Ռազմիկի՝ 60 տոկոս

Զախարյան Ռազմիկ Արթուրի՝ 30 տոկոս

Զախարյան Էդուարդ՝ 10 տոկոս

Համաձայնվեք, պայթյունից 18 օր առաջ նման փոոփոխությունները բավական ուշագրավ են:

Ամբողջական հոդվածը այստեղ