• March 2, 2020

Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

ՀԺ-ի տեղեկություններով՝  ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալները հրապարակելու գործով, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել 2019 թվականի հունվար ամսին: Ավելի վաղ նա աշխատել է Կոտայքի մարզի ոստիկանապետի պաշտոնում, եղել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն այսօր հայտարարեց, որ Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

©Armtimes.com