• November 15, 2021

Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար

Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:

Ավելի վաղ նախագահի հրամանագրով Պապիկյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետի, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից։