• November 2, 2018

Սիլվա Համբարձումյանը հաստատեց. հանք ձեռք բերելու համար կաշառք է տվել Արամ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիլվա Համբարձումյանը հաստատեց. հանք ձեռք բերելու համար կաշառք է տվել Արամ Հարությունյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործարար Սիլվա Համբարձումյանը հաստատում է. խոշոր կաշառք է տվել ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Այս մասին գործարարը հայտնեց այսօր՝ նոյեմբերի 2-ինՙ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Գործարարը նշեց, որ գումարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին, վերջինն էլ՝ Արամ Հարությունյանի ազգականների, ընկերների հաշիվներին։ Հստակեցնող հարցին, թե ինչի համար է 6 մլն դոլար փոխանցել Արամ Հարությունյանին, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Հանքեր ձեռք բերելու համար կաշառք էր: Հանքերը ձեռք բերեցինք, և անմիջապես զրկեցին»: Նա նաև պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, իսկ այն ժամանակ կաշառք տալու համար պատիժ չէր նախատեսվում: Մանրամասները՝ տեսանյութում:

 

© factor.am