• September 22, 2020

Սերժ Սարգսյանի փեսան կկալանավորվի

Սերժ Սարգսյանի փեսան կկալանավորվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:

Մանրամասն` սկզբանղբյուր կայքում: