• November 26, 2018

Սերժ Սարգսյանի ընկերը հանգրվան է գտել Փաշինյանի «թևի տակ»

Սերժ Սարգսյանի ընկերը հանգրվան է գտել Փաշինյանի «թևի տակ»

Politik.am-ը շաբաթներ առաջ  հրապարակել էր մի նյութ, որում «Վելես» իրավապաշտպան հկ-ն ներկայացնում էր «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կատարած ապօրինությունների մասին:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմումներ էր ստացել Երևանի մի քանի բնակիչներից, որոնք պատմում էին, որ «Էլիտ Գրուպ»  ՓԲԸ-ն ստվերային  քաղաքականություն է  որդեգրել՝  բնակարանների վաճառքի իրական գումարների  մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված  փոփոխելով  մուտքագրված գումարը,  յուրացրել է դրանք, ինչպես նաև՝ խուսափել հարկային պարտավորություններից:

«Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մկոյանը սերտ կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ընկերներ են: Իսկ երեկ կայացավ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումն ու դրամահավաքը: Դրան ներկա էր նաև Արմեն Մկոյանը: Այժմ Արմեն Մկոյանը մտերիմ է նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը առիթ է տալիս ենթադրել, որ այսպիսով Մկոյանը փորձում է ապահովել իրեն: Նա անհանգստություն չունի, որ իր հետ կապված մութ պատմությունները կարող են բացահայտվել:

© Politik.am