• October 31, 2018

Սերժ ու Ռիտա Սարգսյաններն ապրելու են Ձորաղբյուր գյուղում՝ խնամու ամառանոցում

Սերժ ու Ռիտա Սարգսյաններն ապրելու են Ձորաղբյուր գյուղում՝ խնամու ամառանոցում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում: Ձորաղբյուրը գտնվում է Կոտայքի մարզում, Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ–ն շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր առաջարկել Երևանի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում, բայց այդ առաջարկը մերժվել էր։

Ըստ ԶԼՄ–ների` Ձորաղբյուրում գտնվում է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող ամառանոցը։

ⓒ երրորդ նախագահի գրասենյակ