Կիրակի, 1 Հունիսի, 2025
33.1 C
Yerevan

«Սերգեյ Չիչոյանը զանգել էր ինձ և իր զայրույթն էր արտահայտում, քանի որ ես հայտնի գործերից մեկով ինչ-որ անձի չեմ կալանավորել»․ Արուսյակ Ալեքսանյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 1-ին, շարունակվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով նախնական դատալսումները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում դատավարության մասնակիցներն անդրադարձան Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի աշխատանքին։ Պաշտպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ մինչ օրս նշված պալատը վարույթ է ընդունել 7 բողոք, 7-ն էլ տարվել են Գլխավոր դատախազության կողմից։ Նրա խոսքով՝ պաշտպանության կողմի որևէ բողոք, այդ թվում նաև այս գործով տարված իր բողոքը վարույթ չի ընդունվել։

 

Հարցի վերաբերյալ Արուսյակ Ալեքսանյանը հետևյալ հայտարարությունն արեց․ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներից մեկը, Սերգեյ Չիչոյանը, հանդիսանում է իմ ներքին դիտումների դրվագներից մեկով գլխավոր հերոսներից մեկը։ Նա զանգահարել էր ինձ և իր վրդովմունքն ու զայրույթն էր արտահայտում, քանի որ ես հայտնի գործերից մեկով ինչ-որ անձի չեմ կալանավորել։ Իհարկե, ներքին դիտման այդ դրվագը ԱԱԾ-ն չի տրամադրել ինձ։ Եթե Սերգեյ Չիչոյանը փոքր ինչ ազնիվ գտնվեր, ապա մեր կողմից ներկայացած բողոքներն ինտենսիվ ձևով մերժելու փոխարեն գոնե ինքնաբացարկ կհայտներ»։

 

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը դատական նիստի ընթացքում անդրադարձավ նաև Արուսյակ Ալեքսանյանի այս հայտարարությանը։ Նա նշեց, որ ներքին դիտման արդյունքները ամբաստանյալին տրամադրված չլինելու պայմաններում հաստատապես համոզվածությունը, որ դրանցում առկա են նման տվյալներ, իր համար ընդունելի չեն։

«Այնուամենայնիվ ուզում են արձանագրել և պաշտոնապես հայտարարել, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, տիկին Արուսյակ Ալեքսանյանին, դեռևս մինչդատական վարույթում հնարավորություն է տրվել, քննիչը փորձել է ստանալ վարույթի համար նշանակություն ունեցող հարցերի պատասխանները, սակայն տիկին Ալեքսանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Հիմա, ընդունելով այսօրվա նիստում արված տիկին Ալեքսանյանի հայտարարությունները, ես ձեռնամուխ կլինեմ, որպեսզի քննիչը ևս մեկ անգամ այցելի նրան և վերջինիս կխնդրեմ մանրամասն և հանգամանալից ցուցմունքներ տալ ոչ միայն այդ զանգի, այլ նաև իր աշխատանքային պրակտիկայում տեղի ունեցած բոլոր զանգերի կապակցությամբ։ Եթե կգտնեն, որ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա զրկված չեն նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու օրենսդրական հնարավորությունից»,-նշեց դատախազը։

Նշենք, որ Սերգեյ Չիչոյանը զբաղեցնում էր նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img