• June 30, 2022

Սերգեյ Չիչոյանը եւ Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ

Սերգեյ Չիչոյանը եւ Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ

Հունիսի 30-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները: Սերգեյ Չիչոյանը եւ Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ: Սերգեյ Չիչոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, Կարեն Բիշարյանի թեկնածությանը` 68 պատգամավոր