• September 15, 2022

Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նիստին հրապարակվեցին Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Թափուր պաշտոնների համար հայտ էին ներկայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանը (Կառավարության կողմից առաջադրված) եւ փաստաբան Հովակիմ Հովակիմյանը (նախագահի կողմից առաջադրված):

Երկու թեկնածուներն էլ ստացել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միանշանակ աջակցությունը։ Նրանց օգտին քվեարկել է 65 պատգամավոր։ Ընդդիմությունը ոչ քննարկումներին, ոչ էլ գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։