Երկուշաբթի, 12 Մայիսի, 2025
12.1 C
Yerevan

Սա ընդամենը նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն իրենց դեմ է խոսել, ապա էդ մարդկանց գործից պետք է հանեն, բերեն իրենց ծանոթ-բարեկամին, աներձագին, սիրուհուն, սիրուհու սիրածին, սիրուհու սիրածի ավտո լվացողի սիրուհուն. Մարինա Պողոսյան

Իրենք մի անգամ կադրային ջարդ արդեն արել են 2018 թ-ին, ես ուզում եմ հասկանալ, ինչ է նշանակում կադրային ջարդ, այսինքն, ամեն ՔՊ-ական նախարարի պաշտո՞ն պետք է զբաղեցնի։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, թե իրենք ոչ թե վենդետա են խոստացել, այլ կադրային ջարդ, և կադրային ջարդը լինելու է, որ պետական համակարգը պետք է կուռ լինի, և միանշանակ ծառայի հաղթած ուժին։

«Իրենք արդեն մի անգամ կիսակադրային ջարդ արել են 2018 թ-ին, տեսանք իրենց բերած կադրերին, ԱԱԾ-ի տնօրեն բերեցին՝ փոխեցին, բերեցին ու էլի փոխեցին, բերեցին՝ էլի փոխեցին, սա է իրենց կադրային քաղաքականությունը։ Բացի դրանից՝ մեկին բերեցին տարան Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որ բերեն ԱԱԾ-ի տնօրեն, եթե կադրային քաղաքականությունը սա է՝ ջարդ պետք չէ, թող ընդամենը հայտարարեն, որ յուրաքանչյուր ՔՊ-ական իր կյանքի ընթացքում պետք է պաշտոն զբաղեցնեն, թող ասեն, թե քանի հոգի կա ՔՊ-ի ցուցակում ու մնացած հասարակ մահկանացուներին առաջարկեն պաշտոններից հրաժարվել։

Սա ընդամենը նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն իրենց դեմ է խոսում, իրենց դեմ է քվեարկել, կամ ինչ-որ բաներ է ասել, որ իրենց հոգեհարազատ չէ, ապա էդ մարդկանց պետք է գործից հանեն, բերեն իրենց ծանոթ-բարեկամ, աներձագ, խնամի, սիրուհի, սիրուհու սիրած, սիրուհու սիրածի ավտո լվացողի սիրուհուն, ու այստեղ անգամ նշանակություն չունի, որ քաղծառայողները օրենքով են պաշտպանված։ Դե ես էլ Ադրբեջանի օրենքների ծանոթ չեմ, չգիտեմ էդ մարդկանց ինչպես պաշտպանել։

Կարծում եք, եթե քաղծառայողներին հանեցին աշխատանքից՝ նրանք ի՞նչ են անելու՝ գնալու են բողոքարկեն դատարաններում ու արդարության հասնեն։ Եթե մի երկրում օրենդիրը և գործադիրը բոլորն իրար էսքան սերտաճել են, ապա չագուչն էլ իրենց ձեռքը, մեխն էլ, կոշիկն էլ ու օրենքների մասին խոսելը ծիծաղելի է»։

https://armdaily.am/?p=142780&l=am

 

 

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img