• September 13, 2018

Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարը սառեցված է. Փաշինյան

Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարը սառեցված է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր ունեցվածքից, նշել է, որ Սաշիկ Սարգսյանը հայաստանյան միայն մեկ բանկում հաշիվ ունի՝ 30 միլիոն դոլար գումարով։

«Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանն այդ 30 մլն դոլարը կամավոր վերադարձնի բյուջե և մնացածը նույնպես»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի վրա կալանք է դրված:

Նա անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սաշիկ Սարգսյանի ընտանիքի ունեցվածքներին` նշելով, որ առաջիկայում այդ մասին փաստերով և ապացույցներով կխոսի: